Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով․ ԶԼՄ
Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ինչը կարող է վկայել, որ պատրաստվում է լայնածավալ ներխուժման։
Այսպիսի հայտարարություն է արել The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ Թուրքիան և թուրքամետ զինյալները «ուժեր են հավաքում Սիրիայի հետ սահմանի երկայնքով»՝ ահազանգելով, որ Անկարան պատրաստվում է «լայնածավալ ներխուժման»:
Ինչպես նշել է ամերիկացի պաշտոնյան, թուրքական գործողությունը կարող է անխուսափելի լինել:
«Մենք կենտրոնացած ենք դրա վրա և զսպվածության կոչ ենք անում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
