Սիրիական խնդրի կարգավորման բանալին Թուրքիայի ձեռքում է. Թրամփ
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների բանալին Թուրքիայի ձեռքում է:
Այս մասին կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ ուզում, որ մեր զինվորները մահանան Սիրիայում: Թուրքիան կորոշի, թե ինչ կլինի Սիրիայում: Այնտեղ մեծ անորոշություն կա։
Սիրիայում տեղի ունեցողի բանալին գտնվում է Թուրքիայի ձեռքում»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահը ուժեղ առաջնորդ է, իսկ երկիրն ունի հզոր բանակ։
