Իրաքում հայտնել են, որ Ասադի եղբայրը երկրի տարածքում չէ
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի եղբայրը՝ Մահեր Ասադը, Իրաքի տարածքում չէ։
Այս մասին հայտնել են Իրաքի ՆԳՆ-ում։
«Սոցցանցերում հայտնվող տեղեկությունները Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի եղբոր՝ Մահեր Ասադի Իրաքում գտնվելու մասին չեն համապատասխանում իրականությանը»,- տեղեկացրել է գերատեսչության մամուլի քարտուղար, գեներալ Միքդադ Միրին Իրաքի լրատվական գործակալությանը։
