ՔՊ-ն ոչ մեկի դեմ դուրս չի եկել, ՔՊ-ից դուրս գալու վտանգ ինձ չի սպառնում. Անդրանիկ Քոչարյան
Շուտով նոր բացահայտման մասին ենք լսելու. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։
Հարցին՝ ՔՊ-ն նրա դե՞մ էլ է դուրս եկել, նա պատասխանեց, որ ՔՊ-ն ոչ մեկի դեմ դուրս չի եկել և որ իրեն վտանգ չի սպառնում:
