Շնորհակալ եմ բովանդակային հանդիպման համար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ԵՊՀ-ի հանդիպումից
Ինչպես հայտնել էինք, Կրթարշավի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին հյուրընկալվել է ԵՊՀ-ում:




ԵՊՀ ղեկավար կազմի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների և ուսանողների հետ քննարկվել է «Կրթվելը նորաձև է» գաղափարը, կրթվելը հանրային առավել լայն միջավայրում նախ նորաձև, ապա նորմա դարձնելու ճանապարհները։




«Շնորհակալ եմ ԵՊՀ-ին ինձ հյուրընկալելու, եւ բոլոր ներկաներին գեղագիտական եւ բովանդակային հանդիպման համար»,- գրել է Աննա Հակոբյանն ու լուսանկարներ հրապարակել տեղի ունեցած հանդիպումից:



