Անկարան եվ Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձեվավորելու անհրաժեշտության հարցում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Բրյուսելը համակարծիք են Սիրիայում ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Համաձայնեցինք, որ Սիրիայի ինքնիշխանությունը և ամբողջականությունն անհրաժեշտ է պահպանել ներառական կառավարության ձևավորմամբ։
Սիրիան կարող է վերականգնվել միայն հարևան պետությունների, միջազգային հանրության աջակցությամբ»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո։
Վերջինս իր հերթին նշել է, որ պետք է հաշվի առնել Սիրիայում անվտանգության ոլորտում Թուրքիայի անհանգստության օրինական առիթները։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև կոչ է արել կենտրոնանալ Սիրիայի վերականգնմանը։
