Թուրքիան «Eurofighter» կործանիչներ է ձեռք բերելու
Թուրքիան պատրաստվում է զգալի քայլեր ձեռնարկել իր օդուժի դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Այս մասին հայտնել է Ermenihaber-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդգծել է բանակցությունների դրական առաջընթացը և նշել, որ Միացյալ Թագավորությունից «Eurofighters» կործանիչների ձեռք բերումը Թուրքիային թույլ կտա մոտիկից գնահատել դրա հնարավորությունները։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար՝ ամրապնդելով նրա կարողությունը հատկապես Արևելյան Միջերկրականում առկա տարաձայնությունների համատեքստում։
Թուրքիան զարգացնում է նաև իր ներքին ավիացիոն հնարավորությունները այնպիսի նախագծի միջոցով, ինչպիսին «KAAN»-ն է՝ հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության նախաձեռնությունը:
