Ալիևն ասել է՝ որքան հայ է մնացել Արցախում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից:
Նա մանրամասնել է, որ 2 ամիս առաջվա տվյալներով՝ այնտեղ շուրջ 20 մարդ է մնացել:
Հիշեցնենք, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, սակայն իրականում դա զանգվածային ռազմական ագրեսիա էր:
Սեպտեմբերի 20-ին Բաքուն և Ստեփանակերտը ռուս խաղաղապահների օգնությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
Դրանից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման:
