Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։

470530446_551376451194517_6678591070376850162_n.jpg (389 KB)470570640_551376591194503_4790592510730869019_n.jpg (381 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։

470593197_551376854527810_4140056254941332962_n.jpg (653 KB)

Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական հագեցվածությանն է ծանոթացել նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքում, մարզական համալիրում և հրաձգարանում։

470694884_551376764527819_6035565151278322225_n.jpg (389 KB)

Շուտով Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր, որի հագեցվածությունը թույլ կտա կազմակերպել առավել արդյունավետ աշխատանքային գործընթաց՝ պատրաստ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։

470683876_551385574526938_7614663585584534274_n.jpg (238 KB)

Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները և ապահովել անձնակազմի տեղափոխումը նոր մասնաշենք:

You may also like...