Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին։

«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։

Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,- ասված է նախարարի X-ի միկրոբլոկում արված գրառման մեջ։

You may also like...