«Դուք դիմում եք քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն». «ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասացիք». Ավինյան-Մարության բանավեճ
Factor tv-ի եթերում բանավիճում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Տիգրան Ավինյանն էլ հակադարձեց՝ սուտ ու մոլորեցում է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ: «Անկեղծ ասած՝ բոլոր էն մարդիկ, որոնք այս ստին ու մոլորեցմանը տրվել են, կարիք ունեին բացատրության քաղաքապետի կողմից ,և ես կբացատրեմ բանավեճի ընթացքում մանրամասը»,- ասաց նա:
Ավինյանն էլ հակադարձեց. «Դուք հասակցա՞ք տարեկան 24 կարողանալու եք տրանսպորտի գինն այնքան սուբսիդավորել, որ գինը չփոխվի՞: Պարոն Մարության, Դուք այս հարցով ամեն ինչ խոսել եք, դուք ասել եք ՝ 2-3 կանգառ գնացողների համար կպահենք 100 դրամը, բայց սիրելի երևանցիներ, տարօրինակ է, որ չթանկանա»:
«Սուտ ինֆորմացիա չտաք, ես ասել եմ, որ պետք է ռեֆերենդում լինի, իսկ հիմա ասում եմ, որ 100 դրամը կարող է մնալ, հիմա եթե ես լինեի քաղաքապետ, ռեֆերենդում չէի անի»,- ասաց Մարությանը:
«Պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն»,- հակադարձեց Ավինյանը:
