ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամ է վճարել պետբյուջե՝ որպես ժողովրդի շահաբաժին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է #հատիկառհատիկ հեշթեգով ներկայացնել տվյալներ:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես Կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին։
Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից Կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում, ինչպես խոստացել էի»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է վարչապետը:
