Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթերը. չվացուցակ

Armenian Airlines-ը դեկտեմբերի 20-ից վերսկսում է չվերթերը:

Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, նոր՝ թարմացված չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գործակալություններում:

Ավիաընկերության չվացուցակը հետևյալն է.

Երևան-Մոսկվա և հետադարձ՝ դեկտեմբերի 20-ից՝ ամեն օր:

Երևան-Սոչի և հետադարձ՝ դեկտեմբերի 20-ից՝ ամեն երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Երևան-Կազան և հետադարձ՝ դեկտեմբերի 20-ից՝ ուրբաթ օրերին:

Երևան-Միներալնիե Վոդի և հետադարձ՝ դեկտեմբերի 21-ից՝ ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերից:

Երևան-Վոլգոգրադ և հետադարձ՝ դեկտեմբերի 22-ից՝ կիրակի օրերին:

Երևան-Ուֆա և հետադարձ՝ դեկտեմբերի 25-ից՝ չորեքշաբթի օրերին:

You may also like...