Խելագարվելու բան է, ոնց որ մարդկանց անընդհատ ներվայնացնենք՝ գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի. Փաշինյան (տեսանյութ)
Լոռիում, մասնավորապես՝ Ալավերդիում, ջրհեղեղից տուժած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի փոխհատուցումները փոխանցված են:
Փոխհատուցում դեռևս ստացած քաղաքացիների դեպքում նա օրինակ բերեց, որ հաճախ ոչ թե հաշվեհամարն են ուղարկում, այլ՝ բանկային քարտի համար, որը բյուրոկրատական խնդիրներ է առաջացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր չէ հենց քարտին էլ ուղարկել, որոշել են փողը մարդուն տալ ու այդ դեպքում՝ ի՞նչ կարևոր է՝ ինչ եղանակով։
Ի պատասխան՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, թե հնարավոր է, բայց պետք է մեկ քայլ ավելի արվի։
«Որոշումներ կայացնելիս չեմ հասկանում, էլի, ի՞նչն է մեզ տենց առաջնորդում։ Չէ՞ որ պետք է հաշվեհամար տալ։ Հաշվեհամարը չեղավ, չենք տա։ Գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի, արի Երևան, հետ գնա Ալավերդի, ճանապարհին մի հատ էլ Սևանի միասնական սոցիալական ծառայություն մտի, Իջևանում՝ զինկոմիսարիատ, Բերդում՝ ոստիկանության բաժին, Նոյեմբերյանում՝ դատախազություն․․․
Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք այս որոշումները սենց կայացնում։ Ոնց որ մարդկանց ներվայնացնենք անընդհատ և, ինչպես տեսնում եք, ոչ միայն մարդկանց»,- զայրացավ վարչապետը և ծիծաղեց:
Պապոյանը պատասխանեց, որ սովորաբար քարտից քարտ փոխանցումներն ավելի թանկ արժեն, քան հաշվեհամարից հաշվեհամարի դեպքում։
«Միլիարդներ ենք ծախսում, բայց ասում ենք՝ էտ 400 դրամը պետք է խնայենք, խելագարվելու բան է։ Լրիվ սյուրռեալիստական ֆիլմի սյուժե է։
Կաֆկայի «Դղյակն» է, լրիվ գրել է մարդը, դրել մեր սեղանին, ոնց որ առավոտ գանք, կարդանք, թե ինչ պետք է անենք այդ օրը, ոնց պետք է գործենք»,- նշեց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
