Եթե Շիրակի մարզում որևէ գործարար ուզենա ներդրում անել, միայն աջակցություն է ստանալու. Առուշանյան (տեսանյութ)
«Տեղյակ եմ՝ ինչ խնդիրներ կան Շիրակի մարզում: Գլխավոր խնդիրներից մեկը անօթևանների խնդիրն է:
Երկրաշարժից հետո մինչև հիմա կան մարդիկ, որոնք, ցավոք, դեռ ապրում են տնակներում»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նկատելով, որ անօթևանների խնդիրը 36 տարի է, ինչ ծառացած է Գյումրի քաղաքի գլխին:
Ըստ մարզպետի՝ մարզում աշխատանքները շատ են՝ ընդգծելով, որ մեծ պատասխանատվությամբ է գնում Շիրակի մարզ՝ իր թիմով աշխատելու:
«Որպես առաջնահերթություն՝ ուզում եմ նշել, որ ներդրումային ֆոնը կարևոր է բարձրացել, որ [եթե] Շիրակի մարզում, Գյումրիում որևէ քաղաքացի, որևէ գործարար ուզենա ներդրում անել, միայն աջակցություն է ստանալու, որևէ խնդրի առաջ չի կանգնելու… էդ բյուրոկրատական քաշքշուկների և այլնի»,- ասաց նա:
Մարզպետը նաև նշեց, որ վթարային շենքերի մասով առաջիկայում լավ լուր է հայտնելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
