Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ հեռախոսազրույցի մասին:

«Շարունակելով մեր շփումները փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ՝ քննարկեցինք Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունները, որոնց ամրապնդմանը մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում:

Անդրադարձ ենք կատարել նաև միջազգային զարգացումների հարցերին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

You may also like...