Կյանքից անժամանակ հեռացել է ԳԱԼԱ հեռուստաընկերության նախկին տնօրեն  Կարինե Հարությունյանը

Այսօր կյանքից անժամանակ հեռացել է «Թիմ Ռեսուրս» ՀԿ նախագահ, REGIONS TV-ի հիմնադիր, ԳԱԼԱ TV-ի նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։

Կարինեի մահը ծանր կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի, հարազատների ու ընկերների, այլ նաև լրագրողական հանրության համար։

Կարինե Հարությունյանը, բացի ուղղակի լրագրությունից, տասնամյակներ շարունակ զբաղվել է նաև լրատվական համակարգի կայացմամբ, ամենատարբեր նախագծերով աջակցել է հատկապես մարզային լրագրության զարգացմանն ու կայացմանը։ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է մեծ դժվարություններով, մարզային հեռուստաընկերությունների համակարգի բացակայության պայմաններում։

«Գալան» կայացել ու դարձել է լրագրողական մեծ համայնքի անփոխարինելի մասնակից առավելապես Կարինե Հարությունյանի պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու անձնական նվիրումի շնորհիվ։

Նրա աճյունը տեղափոխվելու է արտերկիր։

You may also like...