Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին. Բագրատ Սրբազան
Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, հասնելու ենք վերջնարդյունքին, սա ջղերի ու նյարդերի պայքար է:
«Չափազանց կարևոր է մեզ համար, թե ինչպես ենք առաջ շարժվելու, գործելու, ապրելու։
Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, առաջին հերթին հոգևոր ճակատամարտի մեջ։ Ոչ թե նյութական պատերազմի մասին է, այլ առաջին հերթին հոգևոր պատերազմի։
Մենք կհաղթենք այն ժամանակ, երբ կհաղթենք հոգևոր դաշտում։
Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է, դրանք մեկը մյուսին հաջորդելով ոչ միայն ներքին են, նաև արտաքին են։
Բոլորի ակնկալիքն է, թե երբ ենք հեռացնելու այս չարիքին։ Մարդիկ այլևս չեն հարցնում՝ հնարավոր է, թե անհնար, այլ գիտակցում են, որ հրամայական է, պահանջ։
Մենք խոստացել ենք իրականացնել այդ պահանջը»,- նշել է Սրբազանը։
