Իրանի եվ Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Փեզեշքիանի այցը Մոսկվա

Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Ռուսաստան այցը։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։

«Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։

You may also like...