Պուտինի և Թրամփի հանդիպման նախադրյալներ չկան․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ապագա ղեկավար Դոնալդ Թրամփի հանդիպման համար նախադրյալներ դեռևս չկան, ТАСС-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս իրական ազդակներ չեն եղել»,- ասել է նա՝ ի պատասխան Թրամփի երդմնակալությունից առաջ նման հանդիպման հնարավորության մասին հարցին։

Արդեն հայտնել ենք, որ նախօրեին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել էր, որ կսպասի Պուտինի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար։

You may also like...