Սերբիան կշարունակի Ադրբեջանի հետ համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում

Գերազանց զրույց նախարար (Ադրբեջանի արտաքին գործերի — խմբ.) Բայրամովի հետ ներկայիս աշխարհաքաղաքական հանգամանքների, տարածաշրջանի իրավիճակի, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև Սերբիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների մասին։

Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Մենք վերահաստատեցինք մեր երկու բարեկամ երկրների բացառիկ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և առանցքային հարցերի շուրջ համագործակցության վրա։

Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու համար և հաստատեցի, որ որպես անկեղծ բարեկամ և պատասխանատու գործընկեր նրանք միշտ կարող են հույս դնել Սերբիայի վրա։

Զրույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը և ռազմարդյունաբերական համալիրում համագործակցությանը։

Չափազանց կարևոր են նաև Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայանի համատեղ կառուցման մեր ծրագրերը, որը էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կապահովի մեր քաղաքացիների համար»,- գրել է Վուչիչը։

You may also like...