Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց`կալանք` երեք ամիս ժամկետով:

Այս մասին հայտնել է պաշտպան Սերգեյ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ:

ՀՀ ոստիկանությունից ստացվել էր պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել էր «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ իրավապահների՝ ձայնագրության մեջ լսվում է Գերասիմ Վարդանյանի ձայնը:

You may also like...