կարմիր գծերի վերաբերյալ դատարանի որոշման մասին մեր դիրքորոշումը կարտահայտենք վերաքննիչ բողոքում․ Գրիգորյան
«Համեմատ նախորդ տարվա սակագների, այս տարի որևէ թանկացում չի նախատեսվում»։
«Ինչ վերաբերվում է դատարանի որոշմանը, դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք կարտահայտենք վերաքննիչ բողոքում, իմաստ չկա, որ հանրային կերպով անդրադառնամ ու ասեմ, որ դատարանը որևէ հարցում սխալվել է։
Դատարնը մերժել է գումարները վերադարձնելու պահանջը։ Իսկ երկրորդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, երբ որ ասում են՝ քանի դեռ կա որոշում, բայց չկա որոշում»,- նկատեց նա։
Նրա խոսքով՝ դատարանը տրամադրված էր բավականին արագ քննել այս գործը․ «Բայց մյուս կողմից էլ ոչ մեկի համար գաղտնի չէ, որ այսօր դատարնները ծանրաբեռնված են, ու կարող է տևական ժամանակ տևել այս գործընթացը»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր․
«Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝
1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։
