Դաշնակցային հարաբերություններն այսուհետ եվս հաջողությամբ կզարգանան․ Պուտինը զանգահարել է Ալիեվին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Իլհամ Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ:

Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան»:

Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Պուտինն ընդգծել է Ալիևի «անձնական ներդրումը երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման ու ամրապնդման գործում»:

«Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ասպարեզում»,- նշել է ՌԴ ղեկավարը:

You may also like...