Գերմանիան դադարեցրել է Վրաստանի համար 237 միլիոն եվրոյի նախագծերը

Գերմանիան դադարեցրել է Վրաստանի համար 237 միլիոն եվրոյի նախագծերը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Նա նշել է, որ Գերմանիան «ափսոսանքով» դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի նախագծերը։

Այսպիսով, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը և նախարար Սվենյա Շուլցեն արձագանքում են Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից դուրս գալուն և բողոքի ցույցերը ցրելուն։

«Մենք դադարեցրել ենք կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։
Քաղաքացիական հասարակությանն ու օրենքի գերակայությանը աջակցությունը շարունակվում է»։

You may also like...