Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, 2025-ի բյուջեն Երեվան քաղաքի, երեվանցիների մասին է. Ավինյանն ամփոփեց նիստը

«Ոմանք՝ այս դահլիճում նստած, այս դահլիճից դուրս, իրենց անցյալը մի փոքր լավ չհիշելով, մեզ մոտավորապես իրենց վերաբերող պիտակներն են ուզում կպցնել»:

Այս մասին Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ամփոփելով տարվա վերջին նիստը և ընդդիմադիր խմբակցությունների ելույթները:

«Որտեղ ուզում եք այդ շոուն անել, ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել:

Բա մի օր մենք էլ կխոսենք: Մեր համբերությունն էլ սահման ունի, և հետևապես վերջում արդեն վիրավորանքի մոտեցող բաների ժամանակ ես փորձում եմ մինիմալ լինել, որպեսզի շատ կտրուկ չարձագանքեմ, բայց արդեն մոտեցել ենք այդ կետին, որ սկսելու ենք արձագանքել և շատ վատ արձագանքել:

2025 թվականի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է, մանկապարտեզներն օտարելու մասին չէ, որ մարդիկ չգիտեմ ինչ կարողանան տեղը սարքել, այգիները հետ բերելու մասին է, քաղաքի մասին և քաղաքացիների մասին է: Հետևապես այդպես հիմա է, և այդպես լինելու է, ինչքան էլ դա ձեզ դուր գա և դուր չգա»,- ասաց նա՝ ամփոփելով նիստը:

You may also like...