Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետեվանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով

Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է՝ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով։

«Աղետի հետևանքով շատ վիրավորներ, զոհեր կան։ Ես ցանկանում եմ ցավակցել տուժածների ու զոհվածների հարազատներին։

Ակտաու է ուղարկվել ռուսական բժշկական անձնակազմ»,- ասել է նա:

Ինչպես արդեն հայտնել էինք, Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

You may also like...