Հիմնանորոգվել է Երեվան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը. ՏԿԵ նախարար
Հիմնանորոգվել է Մ-5, Երևան — Արմավիր — ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի և ելքի հատվածը, Երևան — Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելը, կառուցվել է թունելի լուսավորության նոր համակարգ, ճանապարհը գծանշվել է, կահավորվել երթևեկության նշաններով։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։
