Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գեվորգյանը կալանավորվել է 2 ամսով․ ՀԿ

24News-ի տեղեկություններով, երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

Հակակոռուպցիոն դատարանից լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան նշեցին, որ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը` 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել էր Վահագն Գևորգյանին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

You may also like...