Լարված զրույց՝ Փաշինյանի եվ Լուկաշենկոյի միջեվ. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանալ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր. «Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Այսօր հիշեցրեց այս հայտարարության մասին:
Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն Փաշինյանի հայտարարությունը, Փաշինյանը հակադարձել է, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը:
Լուկաշենկոն ասել է, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ Փաշինյանը չկարողանա մասնակցել, Փաշինյանը պատասխանել է, որ խնդիր չկա:
