Բլոգեր «222 lava»-ն տուգանվել է 109 մլն դրամով, թիվը վերջնական չէ. ինչ է արել նա
Ինֆլյոենսեր-բլոգեր «222 lava»-ն տիկտոկյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել է, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:
Որ նման գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ մարդ կարող է բացի և ինֆարկտ ստանա, ո՞վ է պատասխան տալու:
Գիտեմ, որ դուք հաճույք եք ստանում մեծ եկամուտ ստացող մարդուն նվաստացնելուց, բայց իմ դեպքում չպետք է այդպես լինի, ես բիզնեսմեն չեմ:
Եկել եք ինձ, որ ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ առքուվաճառքի գործարք եմ անում, ո՛չ գովազդ եմ անում, տուգանո՞ւմ եք»,- ասել է նա:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՊԵԿ:
Կառույցից մեզ հայտնել են. «Ինֆլյոենսեր-բլոգերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, վարչական վարույթ է հարուցվել, որը դեռևս ավարտված չէ, և նշված թիվը վերջնական չէ, ենթակա է փոփոխման»:
