Ղազախական ավիաընկերությունը անվտանգության պատճառով դադարեցրել է չվերթները դեպի Եկատերինբուրգ

Ղազախական «Qazaq Air» ավիաընկերությունը անվտանգության նկատառումներով դադարեցրել է Աստանա-Եկատերինբուրգ չվերթները:

Այս մասին ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

««Qazaq Air» ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից 2025թ․ հունվարի 27-ն ստիպված է ժամանակավորապես դադարեցնել ավիաչվերթների իրականացումը Աստանա — Եկատերինբուրգ երթուղով։

Չվերթների դադարեցումն իրականացվել է ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունն ապահովելու համար՝ դեպի Ռուսաստան թռիչքների ռիսկերի շարունակական գնահատման արդյունքում», — նշված է տեքստում։

Նշվում է, որ ավիաընկերությունը կշարունակի չվերթներ իրականացնել դեպի Օմսկ և Նովոսիբիրսկ, որոնք ներկայումս շարունակում են համապատասխանել «Qazaq Air»-ի ռիսկերի գնահատման չափանիշներին։

Դեպի Եկատերինբուրգ ավիաչվերթների վերսկսումը կիրականացվի ռիսկերի կրկնակի գնահատման արդյունքում։

You may also like...