Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ․ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը:
Այս մասին Petutyun.com-ին հայտնում են ՊԵԿ-ից:
Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ։
ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է:
