Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ եվ շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի
Նախագահի երդմնակալությունն օրինական ուժ չունի, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել: Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան:
Մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը:
Այս մասին բրիտանական Rest Is Politics փոդքասթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Հարցին, թե ինչ է մտադիր անել կիրակի օրը, այն օրը, երբ նախատեսված է Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ դա հայտնի կդառնա կիրակի օրը:
«Այդ հարցին ես չեմ կարող ձեզ պատասխանել, քանի որ իշխող կուսակցությունը մեր կիրակնօրյա ծրագրերի մասին պետք է իմանա միայն կիրակի օրը, այլ ոչ թե ավելի վաղ։
Ամենակարևոր բանը, որ մենք պետք է իմանանք այս օրվա մասին, այն է, որ նախագահի ընտրությունը, ինչպես նաև նրա երդմնակալությունը օրինական ուժ չունեն, այնպես որ ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել:
Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան: Մանրամասները հայտնի կդառնան կիրակի օրը», — նշել Է նախագահը։
