Միտք ունեմ հրաժարական տալու. վերջնական որոշումս կկայացնեմ Նոր տարուց հետո. Կարեն Գիլոյան
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար, մարզական հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել եւ շարունակում եմ պաշտոնավարել որպես ԿԳՄՍ փոխնախարար: Միտք ունեմ հրաժարական տալու:
Մի քանի ուրիշ ծրագրեր էլ ունեմ մասնավորի հետ: Երկու խոշոր ծրագիր է՝ ուսումնամարզական մարզաբազա հավաքների համար եւ եւս մեկ խոշոր մարզահամալիր սառցե սահադաշտով, օլիմպիական լողավազանով, ամեն ինչ նախատեսած մրցումների համար:
Մարզաբազան կլինի Հանքավանում, մարզահամալիրը՝ Երեւանի մերձակայքում: Առայժմ բանակցությունների մեջ ենք: Մի քանի տասնյակ միլիոնների ներդումներ է լինելու:
Իմ շատ հարազատ ընկերների ցանկությունն է, որ մնամ սպորտում, փորձենք ակումբային սպորտը զարգացնել:
Այնպես, որ այս ամենը դեռ բանակցությունների փուլում է, ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել: Որոշումս կկայացնեմ Նոր տարուց հետո»,- ասաց փոխնախարարը:
Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակվել է 2020 թ. դեկտեմբերի 29-ին։
