Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

You may also like...