Առաջին անգամ Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները Ամանորը նշել են բարձր տրամադրությամբ. Սարիկ Մինասյան
Այս տարի առաջին անգամ Գյումրու կոմունալ ծառայության բոլոր աշխատակիցները Ամանորը նշել են տոնական հյուրընկալությամբ և բարձր տրամադրությամբ:


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:


«Մեր աշխատակիցները, ովքեր լուսաբացից մինչ ուշ երեկո Գյումրին պահում են մաքուր, արժանի են բոլորիս ուշադրությանն ու գնահատանքին»,- ասված է գրառման մեջ:



