Թրամփը խնդրել է Գերագույն դատարանին դադարեցնել TikTok-ի արգելքն ԱՄՆ-ում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ խնդրելով դադարեցնել օրենքի իրականացումը, որով հունվարի 19-ից արգելվելու է ԱՄՆ-ում TikTok տեսահարթակը, եթե հավելվածը չվաճառվի նրա չինական մայր ընկերության կողմից, տեղեկացրել է NBC News-ը։
Դատարանը պետք է գործով փաստարկները լսի հունվարի 10-ին։
