Ավստրիան նախատեսում է ձեռք բերել 12 իտալական M-346 FA կործանիչներ. ԶԼՄ

Ավստրիան նախատեսում է ձեռք բերել 12 իտալական M-346 FA կործանիչներ Saab 105 ինքնաթիռների փոխարինման համար, որոնք հանվել են շահագործումից 2020թ., տեղեկացրել է Krone թերթը։

Թերթը, հղում կատարելով աղբյուրներին տեղեկացրել է, որ շաբաթ օրը պետք է կնքվեր համաձայնագիր Իտալիայի ՊՆ-ի հետ ինքնաթիռների մատակարարման մտադրության մասին, որոնք արտադրում է Leonardo իտալական ընկերությունը։

Ավստրիական APA լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ նախարարությունը հաստատել է նախատեսվող գնումը։
Դրանք կօգտագործվեն օդաչուներին ուսուցանելու, ցամաքային զորքերին եւ հակաօդային պաշտպանությանն աջակցելու համար, գրել է թերթը։

You may also like...