Չինաստանը, Ղրղզստանը եվ Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը

Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանի Դաշնությունը շրջանցող երկաթգծի կառուցումը:

Ղրղզական  Tazabek հրատարակությունը նշում է, որ 450–500 կմ երկարությամբ մայրուղին թույլ կտա Չինաստանից Կենտրոնական Ասիայի տարածքով բեռներ հասցնել ԵՄ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,7 միլիարդ դոլար: Ճանապարհի թողունակությունը կկազմի տարեկան 15 միլիոն տոննա բեռ:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը նշել է, որ այս երթուղին թույլ կտա Չինաստանից բեռնափոխադրումներ կատարել Ղրղզստան և Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղից Թուրքիա և ավելի ուշ՝ Եվրամիություն։

You may also like...