Բաստրիկինն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը

ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ, հայտնում է ՌԴ ՔԿ-ն տելեգրամյան ալիքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Իվանովիչ Բաստրիկինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Բայրամ օղլու Ալիևի հետ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետության Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ընթացքը։

Բացի այդ, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հավաստիացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը ներգրավված են Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի փորձառու աշխատակիցներ։

Նա նաև նշել է, որ կատարվում է քննչական գործողություններ, որոնց նպատակն է պարզել ողբերգության բոլոր պատճառներն ու հանգամանքները։

You may also like...