Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող ընդդիմության բողոքի ցույցը
Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող ընդդիմության բողոքի ցույցը։
Նշվում է, որ կան ձերբակալվածներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միխեիլ Կավելաշվիլի կողմից Վրաստանի նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո վրացական ընդդիմությունն ու նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտարարել են, որ չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:
Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և սկսել են բողոքի ակցիա։
Վերջիններս արգելափակել էին Վրաստանի խորհրդարանի դիմաց Ռուսթավելի փողոցը։
