58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար
Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում`ոմն Ա-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։
Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
