Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին․ Շիրակի մարզպետ
Այս կարճ ժամանակամիջոցում հազիվ հասցրել եմ Շիրակի մարզում լուծել առաջացած հրատապ խնդիրները միայն:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ չի հասցրել դեռ բաժին առ բաժին ուսումնասիրել և իմանալ յուրաքանչյուրի գործառույթը:
«Ես ընդհանրապես կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին, բայց պատրաստ եմ դա անել:
Ես չեմ կարող հաջողել, եթե մարզի բնակիչն իմ աշխատանքի արդյունքում փոփոխություն չտեսնի:
Թեկուզ քիչ՝ 5, 10, 15 տոկոս: Իմ աշխատանքը հաջողված կլինի միայն այս դեպքում»,- ասել է Առուշանյանը:
