Թուրքիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություններ են իրականացվել, 536 մարդ ձերբակալվել է

Թուրքիայի իրավապահ մարմինները լայնածավալ գործողություն են իրականացրել երկրում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ։

Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, գործողությունը տևել է 12 օր և ընդգրկել է երկրի 57 շրջան։

Գործողության ընթացքում բերման է ենթարկվել 536 մարդ, որոնք համարվում են ԴԱԻՇ-ի անդամներ կամ կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։

You may also like...