Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ հարվածն իրականացվել է դեկտեմբերի 29-ին:
«Ֆրանսիական ավիահարվածները հաջորդել են Սիրիայում ամերիկյան կողմի նմանատիպ գործողությանը»,- հայտնում է Reuters-ը։
