Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող «Amazura» գիշերային ակումբում: Զոհվել է առնվազն 11 մարդ, նույնքան մարդ էլ տարբերաստիճանի վիրավորումներ են ստացել:
Միջադեպի մանրամասները պարզվում են, քննչական մարմիններն իրականացնում են հետաքննություն:
Քննությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ կրակոցի պահին դահլիճում տեղի է ունեցել մասնավոր երեկույթ, անկանոն կրակոցներ են հնչել մուտքի մոտ։ Ըստ հաղորդագրությունների, կրակոցների հետ կապված երկու կասկածյալ կա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։
Դրանից հետո Tesla պիկապը պայթել էր Լաս Վեգասում Թրամփի աշտարակի մոտ։ Ըստ ախնական վարկածի՝ գործարկվել է պայթուցիկ սարք:
