Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Իր երդմնակալությունից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրահավաք կանցկացնի Վաշինգտոնում:
Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը:
Այն նախատեսվում է անցկացնել Capital One Arena-ում։
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
