Գերմանիայի ԱԳ նախարարը Դամասկոս է ժամանել զրահաբաճկոն հագած․ նրան ուղեկցում է Ժան-Նոել Բարրոնը
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն արդեն ժամանել են Դամասկոս:
Նշենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների արտգործնախարարները միասին մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ:
Գերմանական լրատվամիջոցների տվյալով՝ նրանք հանդիպելու են երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաային։
Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները:
«Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:
