Հայաստանն ակնկալում է սերտ համագործակցություն Լեհաստանի հետ ԵՄ Խորհրդում նախագահելու ընթացքում. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի իշխանություններն ակնկալում են սերտ համագործակցություն Լեհաստանի հետ՝ 2025 թվականին Եվրամիության խորհրդում նախագահելու ընթացքում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։
«Շնորհավորում ենք Լեհաստանի արտաքին գործերի նախարարության գործընկերներին՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ և ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ շրջանակներում՝ Հայաստան- Եվրամիություն հավակնոտ օրակարգի հետագա առաջխաղացման համար: Մենք բարձր ենք գնահատում Հունգարիայի 2024 թվականի նախագահությունը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր հանգրվանին հասնելու գործում»,- նշել է ՀՀ ԱԳՆ-ն։
